«Աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից». ԵԽԽՎ պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում անգլիացի պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հալածանքներին. Շեշտելով, որ ինքը չեզոք է հայկական քաղաքականության նկատմամբ և միանում է քննարկումների ընթացքում արդեն հնչած՝ ցանկացած արտաքին միջամտության դատապարտումներին, նա, այնուամենայնիվ, առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։
Նա նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին «աշխարհի ամենահին ազգային եկեղեցին» է և այսօր բախվում է սպառնալիքի, որը, նրա պնդմամբ, գալիս է ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ»,- հայտարարել է պատգամավորը։
Լիի պնդմամբ՝ խոսքը սոսկ քաղաքական տարաձայնությունների մասին չէ, այլ «կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակման»։
Նա հայտարարել է նաև, որ վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ։
Պատգամավորի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։
Խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը շարունակություն է ստացել։
Լին հայտարարել է նաև, որ վերջին շաբաթներին կառավարությունը հրապարակել է իր պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։
Պատգամավորի կարծիքով՝ հնագույն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրավունքների և դավանանքի ազատության խախտում է։
«Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,- հայտարարել է նա։
Ամփոփելով՝ Լին Եվրոպայի խորհրդին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։
«Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, նախ և առաջ պետք է հանդես գա պաշտպանության օգտին»,- ասել է նա։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1608:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
120Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
131Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
128Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
216Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
106Երեկ, 19:18