«Ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։ Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է: Ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիներին պատկանող պատմական և կրոնական հուշարձանները ոչնչացվել և վանդալիզմի են ենթարկվել հայերի կողմից․․․»։ Արվել են մեջբերումներ Ալիևի ելույթից և այս զավթողական թեմայով արված հայտարարություններից։
Սենց էլ պատրաստում են «խաղաղության» չէ՞․․․ Մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր ի
հարևան Հայաստանը իր «պատմական հողն է»։ Սա արվում է առանց որևէ հիմքի, փաստի ու տրամաբանության։ Սա պետական զավթողական քաղաքականություն է, սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը, իսկ մեր պետության ղեկավարության կողմից դրա դեմը չառնելու հանցավոր անգործությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր ու մեր ապագա սերունդների համար»:

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
10618:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8617:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15816:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9215:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9614:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
23214:37