«Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ:
ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական գաղափարախոսություն: Այնտեղ հարգվում է իրենց սահմանադրություններով ամրագրված գաղափարախոսական բազմակարծությունը:
Փոխարենը այդպիսի պետական գաղափարախոսություն ունեն, օրինակ՝ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Լաոսը, Աֆղանստանը, Էրիթրեան, Իրանը և նմանատիպ երկրներ:
Մյուս օրինակներն ավելի հետաքրքիր են: Ռուսաստանում և Բելառուսում սահամանդրական մակարդակով նույնպես ամրագրված է գաղափարական բազմակարծության սկզբունքը (այնպես, ինչպես Հայաստանում և ԵՄ երկրներում), սակայն փաստացի այդ երկրներում ընդունվեցին նմանատիպ «պետական գաղափարախոսություններ», որոնք նույնիսկ դասավանդվում են դպրոցներում:
Ըստ այդմ, հեռու չէ այն օրը, որ ռուսաստանյան դպրոցներում ամեն երկուշաբթի օրվա առաջին դասաժամին անցկացվող «Разговоры о важном»-ի անալոգով մեր մոտ էլ կսկսեն երեխաների հետ «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել:
Հենց էսպես էլ, Միութենական պետության «շարժիչով» մեր մեքենան հուսահատորեն հրում ենք դեպի ԵՄ»:

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
9120:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11718:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
9517:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11816:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16516:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
10216:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9715:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
10114:54