«Անհրաժեշտություն է իրականություն դարձնել Սադարակի միջանցքի նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Տարածաշրջանային փխրուն խաղաղությունը կայուն վստահության վերածելու համար անհրաժեշտություն է իրականություն դարձնել ՍԱԴԱՐԱԿԻ ՄԻՋԱՆՑՔԻ նախագիծը, որը ցամաքային ճանապարհով կմիացնի Հայաստանն ու Իրանը։
Նախիջևանի տարածքում 15-20կմ ճանապարհով անցնող այդ երթուղին սկսվելու է Հայաստանի Երասխ գյուղից և ավարտվելու է Իրանի Քարաքոյվուն, ապա Փոլդաշտ բնակավայրերի մոտ՝ միանալով Ջոլֆայի միջազգային մայրուղուն։ Այն տնտեսական մեծ օգուտներ է բերելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, Չինաստանին և ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ միջազգային նախագծի մյուս շահագրգիռ կողմերին։ Ադրբեջանն էլ կարող է ստանալ միջանցքի իր շահաբաժինը։
Սադարակի միջանցքի գաղափարը թեպետ նոր չէ, բայց նորացված տարբերակն առաջ է քաշել Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը, և այս մասին մենք արդեն հանդիպումներ ունեցել ենք Իրանի, ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների հետ, եղել են կառուցողական պայմանավորվածություններ։ Հանդիպման առաջարկ ուղարկել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններին՝ քննարկելու նախագծի մանրամասները և Հայաստանի համար շահավետ ուղիները։ Սպասում ենք արձագանքների։
Կարևոր է գիտակցել, որ եթե TRIPP նախագծով շեշտվում է խաղաղությունը, ապա Սադարակի միջանցքի նախագիծը վստահություն է, որի շնորհիվ Հայաստանը և Ադրբեջանը դառնում են հավասարազոր հնարավորությունների ու միաժամանակ պարտավորությունների երկրներ»։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
7018:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
7217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9416:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
14016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9316:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9015:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
21314:37