«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։
«Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։
Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով՝ օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։
«ՀԱՅԱՔՎԵ»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։
Ըստ այդմ, «ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.
․ հետևել Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումներին,
․ վերահաստատել եկեղեցական ներքին կյանքի՝ քաղաքական անհարկի միջամտությունից զերծ մնալու սկզբունքը,
․ խրախուսել պետության կողմից Եկեղեցու հանդեպ հարգանքը,
․ նպաստել հոգևորականության և կրոնական հաստատությունների վերաբերյալ հանրային խոսքի զսպվածությանը,
․ և իր էկումենիկ առաքելության շրջանակում՝ աջակցել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության, արժանապատվության և հասարակական խաղաղության պահպանմանը Հայաստանում»։

«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին
2513:30
«Սրա բառամթերքը լսեք ու պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7112:00
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով
6811:30
«Չինաստանը Բաքվի համար զենքի ձեռքբերման ամենաակտիվ ուղղություններից մեկն է»․ Դավիթ Գալստյան
7211:06
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ 440 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
17210:12
Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
7308:30
«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
12901:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14601:06