«Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել իշխանական բլոգերը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է․ «Ազատ է արձակվել այսօր Ոստիկանության Ավանի բաժին բերման ենթարկված Georg X անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը։
Նա սոցցանցերում հայտնի է որպես ՔՊ-ի և հենց Նիկոլ Փաշինյանի տեսակետները ակտիվորեն տարածող բլոգեր։
Բլոգերին առավոտյան էին բերման ենթարկել Ավանից՝ առանց համարանիշի «Տեսլա» մակնիշի մեքենայով, որը նա վարել է առանց վարորդական իրավունքի։
Մեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել և սա, ըստ ոստիկանների խոսքի, արդեն տասնյակ անգամ կրկնվող դեպքերից մեկն է։ Ի դեպ, դատալեքսում այս երիտասարդը մի քանի գործով է անցնում՝ վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու և տուգանքների պատճառով։
«B24.news»-ին հայտնեցին, որ մի քանի անգամ տուգանային հրապարակում տարատեսակ մեքենաներով հայտնված բլոգերը կարողանում էր ջրից չոր դուրս գալ՝ իր իշխանական հայացքների պատճառով։
Փաստացի նա վարորդական իրավունք չունենալով կրկնել է հանցանքը ու ազատության մեջ է, մինչդեռ առանց համարանիշերի, առանց վարորդական իրավունքի վարելը ենթադրում է մի քանի տարվա ազատազրկում՝ Քր․ օր․ 344 հոդվածի հատկանիշներով։
Իսկ ինչ հիմքով է 2026թ. երրորդ անգամ բերման ենթարկվում պրոիշխանական բլոգերը և ինչու ազատ արձակվեց, ՆԳՆ-ից տվեցին հետևյալ պարզաբանումը.
«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե»»։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
9918:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10216:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9516:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9115:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
22214:37