««Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը՝ ներկայիս կազմով․ որոշումը մենք չենք կայացրել»․ Հրայր Ավետիսյան

««Արցախ TV»-ի տնօրեն Հրայր Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր՝ ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ չտալ, որ արցախցիների ձայնը խլացվի։
Այսօր ստիպված ենք հայտարարել, որ «Արցախ TV»-ն իր ներկա կազմով՝ Հրայր Ավետիսյան, Արմինե Հայրիյան, Նորայր Հովսեփյան, Արմինե Պետրոսյան, Գայանե Մելքումյան, Ծովինար Բարխուդարյան, Տիգրան Գասպարյան, Արսեն Եսայան, Կարեն Պետրոսյան, դադարեցնում է գործունեությունը։
Սակայն այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն այս դժվար ժամանակահատվածում նույնպես մեր կողքին լինելու, աջակցելու համար։
Հաճախ առանց տեխնիկական ու ֆինանսական աջակցության փորձել ենք անել հնարավորը՝ միշտ Ձեր Արցախի հեռուստատեսությունը մնալու համար։
Հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե երբեմն չենք կարողացել արդարացնել ձեր ակնկալիքները»։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
7018:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
7217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9416:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
14016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9316:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9015:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
21314:37