Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Շենգավիթի դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ պահելու համար տղամարդու են ձերբակալել

Շենգավիթի դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ պահելու համար տղամարդու են ձերբակալել
116
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ., 22:54

Շենգավիթի դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ պահելու համար տղամարդու են ձերբակալել։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու։

Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»։

Աղբյուրը`   Նարեկ Սարգսյան