«Ադրբեջանը ՔՊ-ի միջոցով արգելում է հայերին համախմբվել, սգալ, մխիթարվել և սգի արդյունքում նպատակ ձևավորել». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտնել է, թե ուսումնասիրելու է Առաջին ալիքով սեպտեմբերի 27-ին մեզ անարգելու խնդիրը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էլ է դա ասել:
Առաջինը բաղկացած է 7 անդամից, 7-ին էլ նշանակում է վարչապետը:
Երկրորդը նույնպես բաղկացած է 7 անդամից:
Անդամներին ընտրում է Ազգային ժողովը, պատագամավորների 3/5-ի ձայներով: Այսինքն՝ 65 հոգի, այսինքն՝ ՔՊ-ի նախորդ գումարման 71 հոգուց, 65-ը որոշել է, թե ովքեր պետք է լինեն այդ կառույցի անդամները:
Այսինքն, այս երկու կառույցներն ուղիղ կախվածություն ունեն դու խի չես զոհվել արաներից:
Հիմա
Առաջին ալիքով սեպտեմբերի 27-ի նվաստացումը, բնականաբար, տեղի է ունենում Չիրական Հայաստանի կոնցեպտի շրջանակում. Ադրբեջանը ՔՊ-ի միջոցով արգելում է հայերին համախմբվել, սգալ, հիշել, մխիթարվել և սգի արդյունքում նպատակ ձևավորել:
Հետևաբար, Հանրային հեռարձակողների հայտարարությունը նույնպես այս կոնցեպտի սահմաններում է:
Նրանց ուսումնասիրությունն էլ է այս կոնցեպտի սահմաններում լինելու. ինչ էլ որոշեն, պետք է բխի այդ կոնցեպտի ջրաղացին ջուր լցնելուց, քանի որ նրանց այդ խմբերում լինելն ուղիղ կախված է այդ մեկ անձից, և այդ մեկ անձը չի զոհվել:
Էնպես որ, սիրելի դու խի չես զոհվել արայի կողմից նշանակվածներ, մենք ամեն ինչ կանենք, որ դուք ազատագրվեք և մեր ու ձեր շահերից բխող կոնցեպտներին դաշտերին ջուր լցնեք»:

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
7018:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
7217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9416:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
14016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9316:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9015:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
21314:37