«Ադրբեջանի հարվածային ուժի աճը նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանի ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտումը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ՝ ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս քվոն, այլև նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանի ռազմա-քաղաքական հավասարակշռության էական խախտումը հօգուտ Ադրբեջանի։
Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին ո՛չ միայն դառնալու տարածաշրջանային թիվ մեկ դերակատարը, այլև «խաղաղություն ուժեղի պայմաններով» հայեցակարգը, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից։
Վրաստանը, որպես նոր կոնֆիգուրացիայի մաս, ևս անմասն չէ, սակայն Վրաստանը ո՛չ միայն պատրաստ չէ, այլև տնտեսական և այլ փոխկապակցվածությունների պատճառով, ինչպես նաև ռազմա-քաղաքական համեմատաբար թույլ վիճակի պատճառով չի կարող լինել մրցակից մի կողմից, իսկ մյուս կողմից Հայաստանի հետ չի կարող առայժմ տանդեմ կազմել, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները և Ադրբեջանի ու Թուրքիայի պայմաններով խաղաղության հասնելու ձգտումները։
Ի՞նչ է մնում Հայաստանին անել։ Այստեղ կա երկու սցենար.
1. Փորձել ասիմետրիկ քայլերով զարգացնել պաշտպանական և հարձակողական կարողությունները, բարձր տեխնոլոգիաները ինտեգրելով բանակին, ստանալ տեխնոլոգիական բանակ, դիվանագիտական հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում, կազմելով քաղաքական և ռազմական համագործակցությունների ցանցեր (Հունաստան, Կիպրոս, Իրան, Հնդկաստան, Եթովպիա, Ֆրանսիա, Վրաստան և այլն) և մոտենալ տարածաշրջանային ռազմա-քաղաքական հավասարակշռության հաստատմանը, որը առաջ կբերի «խաղաղություն արդարության և հավասարության սկզբունքով» բանաձևը։
2. Հարմարվել ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային դերակատարից դառնալ տարածաշրջանային տարանցիկ գոտի, առանց ինքնիշխանության էական հնարավորությունների։
«Խաղաղություն ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում։ Մնացածը միայն նարատիվային հակադարձումների մակարդակում է։
Ուզու՞մ ես իրական խաղաղություն, ուրեմն պիտի հաստատես հավասարակշռություն, մնացածը հեքիաթներ են մանկական մտածողություն ունեցող մարդկանց համար»:

«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան
3902:12
«Եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել». Էդգար Ղազարյան
7400:42
Ապամոնտաժվել է Շինարարների փողոցի լիցքավորման կայանը, որն, ըստ լուրերի, Մեսրոպ Մանուկյանի ազգականին էր (տեսանյութ)
7200:24
CNN-ը հաղորդում է, որ Ուկրաինան սպառել է Patriot հրթիռների իր պաշարները
20100:00
Ռուսաստանը ծրագրել է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել Կիևի, Խարկովի և Օդեսայի էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումը. NYT
197Երեկ, 23:42
«Ամեն ինչ՝ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
86Երեկ, 23:00
«Բռնապետի «խաղաղության տեսլականը» հորդում է ելույթի ամեն բառից». Վարդան Ոսկանյան
66Երեկ, 22:54
Հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը ներառվել է ՌԴ-ի «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում
132Երեկ, 22:36