«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսումը» գրառմամբ։
«Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես հետկեսօրյա ժամերին և գիշերը, շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում կնվազի ևս 4-5 աստիճանով։
Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։
Տեղումնառատ հոկտեմբեր ասելով՝ պետք չէ հասկանալ, որ ամսվա բոլոր օրերին դիտվելու է անձրևը։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր»,- տեսանյութում նշել է Սուրենյանը։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
418:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
5917:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8916:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
13116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
8816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
8815:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9014:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
20614:37