«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «1921 թվականի Կարսի պայմանագրի 15-րդ կետում կարդում ենք.
Հոդված 15. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:
Ինչպես հայտնի է, այս պայմանագիրը ստորագրվել է մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Վրաստանի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ:
Ես կարծում եմ, որ այսպիսի կետ պետք է լինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք հիմնական համաձայնագրում, այլապես կողմերը, տվյալ դեպքում՝ հաղթական Ադրբեջանն առաջին հերթին, կարող է Հայաստանի անձնագիր ունեցող հազարավոր քաղաքացիների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում, օրինակ, Արցախ այցելելու, այսինքն՝ Լաչինում Ադրբեջանի սահմանը ապօրինի խախտելու ամբաստանությամբ:
Էլ չենք խոսում այն մասին, որ շատ հայեր Արցախը պաշտպանել են Ադրբեջանի զինված հարձակումներից 1990-ական թթ սկզբներից:
2022 թվականի հոկտեմբերին Պարահայում արված հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը՝ ներառյալ նախկին ԼՂԻՄ-ը, Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել ՀՀ անձնագիր ունեցողների նկատմամբ, ովքեր, կրկնում եմ, անգամ այցելել են Արցախ:
Սա կարող է անհեթեթ թվալ, բայց զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից և հատկապես 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո չափազանց կարևոր է, որ Հայաստան-Ադրբեջան հիմնարար համաձայնագրում հստակ նշվի, որ մինչև 2022 թվականը Արցախ այցելած ՀՀ քաղաքացիները որևէ հոդվածով չեն մեղադրվի»:

«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
2312:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
5411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
14309:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
149Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
141Երեկ, 23:06