«Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը:
Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող մեծամասնությունը: Հին աշխարհի մարդիկ գիտեին ամենակարևորը՝ իրական կյանքի հմտություններ:
Հիմա էլ ասեմ՝ էսօրվա «խաղաղությունը», որը հիմնված է ուժերի անհամաչափության վրա, և Ադրբեջանի շարունակական հարձակողական սպառազինության ձեռքբերման վրա, շատ կարճ է տևելու երկու ամենահավանական ելքով.
1. Ադրբեջանը հետևողականորեն կհասնի նրան, որ հայերը ինքնակամ կսկսեն հարմարվել սեփական ինքնիշխանության սահող էքսպանսիային, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:
2. Ադրբեջանը չնչին դիմադրության դեպքում կսկսի շանտաժի կամ ուժի կիրառման սցենարը: Իսկ ուժերի անհամաչափության պարագայում դարձյալ՝ բոլոր վատ հետևանքներով:
Եվ միայն մեկ տարբերակ կա հարաբերական խաղաղության վիճակի պահպանման համար՝ հետևողականորեն վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:
Մնացյալ լիբերալ-իդեալիստական հեքիաթները (փոխկապակցվածությունը ու նման հեքիաթներ) վաղուց ոչինչ չարժեն»:

«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
2312:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
5411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
14309:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
149Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
141Երեկ, 23:06