Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է

Նեպալի իշխանությունները որոշել են դադարեցնել անհետ կորածների որոնումները օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո, որոնց զոհ է դարձել առնվազն 1455 մարդ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Առնվազն 5285 մարդ անհայտ կորած է համարվում։ Նեպալի աղետների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Պանինդրա Պաուդելն ասել է, որ իշխանությունները ուսումնասիրում են նրանց մահացած ճանաչելու հնարավորությունը, որպեսզի իրենց սիրելիները կարողանան կատարել իրավական ձևակերպումները: Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային մարմնի ղեկավար Դհարամ Ռաջ Ուպրետին ասել է, որ երկրում այլևս զոհերի մարմինների ակտիվ որոնում չի իրականացվի։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր են փրկարարական աշխատանքներ։ Շուրջ 5 միլիարդ դոլար է պահանջվում տուժած շրջանները վերականգնելու և վիրավորներին բուժելու համար։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալում Չինաստանի հետ սահմանին ձնահյուսի հետևանքով առաջացած ջրհեղեղ է տեղի ունեցել։ Սեպտեմբերին Համաշխարհային բանկը 170 մլն դոլար է հատկացրել երկրին՝ միջադեպի հետևանքները վերացնելու համար։

Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
231Երեկ, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
23025.10.2026, 19:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
24025.10.2026, 16:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
27125.10.2026, 12:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
23925.10.2026, 12:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
37025.10.2026, 10:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
26324.10.2026, 21:06
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում
22524.10.2026, 18:30