Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրից». իրանցի դիվանագետ

«Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրից». իրանցի դիվանագետ
78
Այսօր, 09:01

Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրից։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։
«Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ. իրանական ուրանը կմնա Իրանում՝ երկրի լիակատար ինքնիշխանության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,- ասել է նա։
Ըստ դիվանագետի՝ Թեհրանն ուշադիր և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, որն Իրանին թույլ կտա պահպանել սեփական տարածքում ուրանը մինչև 3,67% մակարդակով հարստացնելու իրավունքը՝ փոխարենը ստանալով պատժամիջոցների մեղմացում և որոշ ակտիվների ապասառեցում։

Միևնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի ուրանը հարստացնելու Իրանի իրավունքի պահպանում, պատժամիջոցների լիակատար և վերջնական վերացում, ինչպես նաև երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թվականին։