«Մենք պետք է պատրաստ լինենք էդ արտահերթին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի խանգարեք, թող գնա արտահերթի.
Սահմանադրության փոփոխության հարցը դրսից թելադրված է, և սա աներկբա է։ Հանրաքվեի հարցը դրսից ներդրված է, սա ևս ակնհայտ է, առհասարակ, նկատե՞լ եք, տեղից վեր կացողը ՀՀ-ին «խորհուրդ» է դալիս հանրաքվե անել էս կամ էն հարցով։ Եվ դա լավ օրից չէ, շատ վատ օրից է, որի մեջ է մեր պետությունը էս անհայրենիքների ձեռամբ արդեն մոտ իննը տարի։ Իսկ այն, որ ալիևի կողմից թելադրված իբր սահմանադրությունը չպետք է հարց դառնա, չպետք է քննարկվի, միանշանակ է։ Մենք օտարի թելադրությունը պետք է մերժենք, մենք թելադրություն գրող չենք, մենք մեր պատմությունը միշտ ենք ինքներս գրել։ Հայի հայկական պետականությունը պետք է ազատվի օտարի մուղամի տակ պարողներից։ Իրենք թող գնան որտեղ և ոնց ուզում են, թող շորորան օտարի նվագի տակ։
Հայ ժողովուրդը պետք է վերջապես դառնա էն ժողովուրդը, որ Արցախ է ազատագրել, որ ցեղասպանվել, բայց չի վերացել, որ կոտորվել, բայց ապրել է և ստեղծել ու պահպանել է երկու հայկական պետություն, իր լեզուն, իր առաքելական եկեղեցին։
Այո, Փոքր Մհերը դեռ քարայրում է, բայց և խոստացել է դուրս գալ։ Մտածել եք, որ էդ Փոքր Մհերը հենց մեր ժողովուրդն է՝ իրական հայ մարդը՝ Հայկի սերունդը և Մաշտոցի աշակերտը․․․
Ասել է՝ կգնա արտահերթի։ Դե, թող գնա։ Մի խանգարեք, կենտրոնացեք դրա վրա։ Մենք պետք է պատրաստ լինենք էդ արտահերթին և ոչ կրկին մտնենք դրա կեղծ ռիթմի տակ․․․Ընդդիմությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ խորհրդարանում կամ դրանից դուրս, բոլոր սրանց մերժող-չընդունողները, սրանցից բոլոր զզվողները պետք է կենտրոնանան հենց դրա վրա։ Թե չէ՝ մենք ինչ գործ ունենք ալիևյան սահմանադրության քննարկումների հենց․․․ Պետք չէ քննարկել, մոտ ութ տարի էդ ենք անում, հերիք է, բավ է։
Պետք է պատրաստվել ավելի լուրջ բանի․․․»։

«Ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր արդյունքը կլինի Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը»․ Քուշներ
4709:19
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»
4009:06
«Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրից». իրանցի դիվանագետ
6809:01
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»
4508:54
«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան
12103:12
«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
12102:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
13200:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
30600:31