«Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման հզորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման հզորությունները, որպեսզի Միացյալ Նահանգների պահանջները կատարվեն և Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտվի։
Reuters-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած համաձայնություն ենթադրում է Թեհրանի կողմից ուրանի հարստացման հզորությունների կրճատում։
«Կարծում եմ՝ եթե նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) ցանկանում են ցույց տալ, որ պատրաստ են հրաժարվել միջուկային զենք ստեղծելուց, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկեն ուրանի հարստացման իրենց կարողությունների առնչությամբ»,- ասել է Վենսը։
Նա նշել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել, սակայն միջուկային հարցի շուրջ պահանջում է կոնկրետ զիջումներ։ Նրա խոսքով՝ իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ Վաշինգթոնը վստահ չէ, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Սակայն, նրա պնդմամբ, պարզ չէ, թե որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանության կառուցվածքում։

«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք». Լևոն Զուրաբյան
113:42
«Քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
2713:30
«Հայտնաբերեցի, որ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, բայց ես վստահ եմ՝ ներկայացրել է»․ Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
2513:24
«Իրանի գերագույն առաջնորդը լիովին առողջ է»․ Ղալիբաֆ
4413:13
«Կարո՞ղ է այնպես լինել, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը չստորագրվի կամ դեռ չստորագրվի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4513:06
Սասուն Միքայելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4913:00
«Կա՞ միջազգային այնպիսի ազդեցություն, որը կստիպի Բաքվին՝ հայ գերիներին վերադարձնել Հայաստան»․ հարց՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին (տեսանյութ)
5112:48
«Էսօրվա ձեր դատախազին հարց տվե՞լ եք»․ Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
5512:42