«Լրատվականը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։
Եթե սա իրականույթյուն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։
Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ։
Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան։
Առանց չափազանցության սա հանրային անվտանգության հարց է, թիրախում էլի կանանց մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական դեպքն է։
Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քննչական կոմիտե, Դատախազություն՝ դուք պարտավոր եք արձագանքել այս դեպքին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն․․․
Հ.Գ․ գրառման նպատակը ոչ թե ռեստորանին թիրախավորելն, այլ դեպքի վրա ուշադրություն հրավիրելն է»։

«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
2312:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
5411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
14309:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
149Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
141Երեկ, 23:06