«Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը լրտեսել է Ադրբեջանի օգտին». #DerSpiegel

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվելու հիմքով, գաղտնի փաստաթղթեր է օգտագործել Ադրբեջանի հետախուզական ծառայության համար զեկույց պատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով հետաքննության նյութերին։
Պարբերականը նշել է, որ Ավգուստ Հաննինգն անհրաժեշտ տեղեկությունները ստացել է BND-ում մնացած տեղեկատուի միջոցով։ Քննությունը դեռևս չի պարզել՝ արդյոք Ադրբեջանի հետախուզության ներկայացուցիչը ստացել է իր համար պատրաստված փաստաթղթերը։
Ավելի ուշ Ադրբեջանի ԶԼՄ-ների և հեռարձակման հարցերով խորհուրդը հերքել է Ավգուստ Հաննինգի գործի հետ երկրի առնչությունը։
Նշենք, որ Ավգուստ Հաննինգը և նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել են նախօրեին։ Առաջինին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և լրտեսության, իսկ երկրորդին՝ պետական դավաճանության փորձին օժանդակելու և լրտեսության մեջ։

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար». #ElPais
14316:18
«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
17914:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
19611:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
10811:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
20710:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
11809:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
10909:18
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
10608:24