«Ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, ունենալով իշխանություն, դառնում են չարիք»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապացուցված բան է՝ ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք:
Նա զուրկ է ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունից, թեև կարող է ունենալ ժամանակակից մարդուն բնորոշ ատրիբուտներ, օրինակ, լինել դիպլոմավորված, լավատեղյակ ժամանակակից գիտության ու արվեստի նվաճումներին, իրազեկված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այդ ամենի հետ մեկտեղ չունենալ սեփական տեսակետ:
Ստրկամիտը չունի իր «Ես»-ը, դիմազուրկ է, համակերպվող, զուրկ սեփական արժանապատվության զգացումից, ազատությանն անընտել է, գնահատում ու հասկանում է բռնակալականը:
Եվ վերջում՝ ստրկամիտն ատում է կրոնն ու սրբությունը, ընտանիքն ու ավանդույթը, տոհմն ու սովորույթը, ազգն ու պետությունը. միաժամանակ պաշտում փողը, ինչքն ու ստամոքսը:

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00