«Մեղադրական ենթատեքստով այս խոսքը լրացուցիչ տառապանք է պատճառում կյանքի և մահու կռիվ տված ընտանիքին»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին․․․»,- Նիկոլ Փաշինյանի մեղադրական ենթատեքստով այս խոսքն ուղղված է կյանքի և մահու կռիվ տված ընտանիքին՝ լրացուցիչ սթրեսներ ու տառապանք պատճառելով նրանց, հատկապես որ ընտանիքի մայրը՝ Անի Ավետիսյանը, դեռևս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, Էլ չեմ ասում հոգեբանական ծանր վիճակում գտնվող անչափահաս երեխաների ու մյուս հարազատների մասին։ Մեղքի և խղճի իսպառ բացակայություն։ Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք, որ գոնե տեղի ունեցածից հետո ընտանիքն իրեն ապահով ու պաշտպանված զգար։ Լավ, չեք պաշտպանում սահմռկեցուցիչ պատմության մեջ հայտնված էդ ընտանիքին, գոնե ցավ մի՛ պատճառեք նրանց։ Հիշեցնում եմ, դա անմարդկային է։ Ինչու է թշնամու զինված զինվորը հայտնվել ՀՀ քաղաքացու տանը, հարցը շատ թեթև է տանում Նիկոլ Փաշինյանը, ընդամենը կրիմինալ միջադեպ է։ Թե ինչ ծանր ապրումներ է ունեցել մազապուրծ եղած այս ընտանիքը, այս մասին ոչ մի խոսք։ Ով է պատասխանատուն, հայտնի չէ, և չգիտենք կգտնվեն այդպիսիք, թե՝ ոչ։ Այս երկրում միայն դուք եք պաշտպանված, զորքով ու զենքուզրահով»։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00