«Հայաստանում հեղափոխություն եղել է ոչ թե 2018-ին, այլ 2026-ին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ է անում հեղափոխություն անել, որովհետև Հայաստանում հեղափոխություն եղել է ոչ թե 2018-ին, այլ 2026-ին։
Հեղափոխությունները դասական առումով լինում են ոչ թե իշխանությունը մեկից մյուսին անցնելու ձևով, այլ արժեքների, գաղափարների ու բարոյականության արմատական փոփոխություններով։
2018-ին Սերժ Սարգսյանի փոխարեն իշխանության ղեկին նստեց Նիկոլ Փաշինյանը։ Դա հեղափոխություն չէր, այլ անունների փոփոխություն։ Իսկ իրականում երկրում չփոխվեց ուրիշ ոչինչ։
2020-ի պայմանավորված պատերազմից ու Արցախի վաճառքից հետո սկիզբ դրվեց իրական հեղափոխական գործընթացների, որոնք հաջող ավարտին հասցվեցին 2026-ի հունիսին։
Հեղափոխությունը այն է, երբ ժողովրդի գլխում տեղի է ունենում փոփոխություն։ Երբ ժողովուրդը կողմ կամ դեմ է լինում որևէ խորը փոփոխության, փոխում է ազգային, բարոյական արժեքները։
Նիկոլ Փաշինյանի հաջողած հեղափոխությունը այն էր, որ 2026-ի ընտրությունների ժամանակ Հայաստանի բնակչության մի մեծ մաս համաձայնեց Արցախի վաճառքի, Արարատի ուրացման, հայրենիքից հրաժարվելու, այլասերման, բարոյական անկման, թուրքասիրության հետ։ Դա հեղափոխություն էր, և դա է մեր ազգի ու պետականության մեծագույն ողբերգությունը։ Երբ ժողովրդի գլխում է տեղի ունենում փոփոխությունը դեպի ազգային ինքնության ոչնչացում։
Այստեղ մեծ անելիք ունեն ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք, սակայն, զբաղված են ԱԺ-ի քաղաքական շոուներով»։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00