«ԱԺ-ում արված մի հայտարարությունը բավարար էր, որ տեղում կալանեին Նիկոլ Փաշինյանին»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չգրանցված ծանր հանցագործությունը
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և Քննչական կոմիտեն շատ արագ գործի անցնեին ու տեղում կալանեին Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նիստին ներկա ՔՊ ֆրակցիայի պատգամավորներին։
Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցի զինծառայողի զինված ներխուժման դրվագին, ՀՀ վարչապետի աթոռը պետական հեղաշրջման միջոցով զավթած անձը հայտարարեց հետևյալը.
«Բա որ մենք ընտրությունների ժամանակ ասում էինք, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա ձայների մեծամասնություն, ապա պատերազմ կլինի...»։
Ի՞նչ է սա նշանակում։
ա. ՀՀ֊ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է միայն լիազորված որոշելու պատերազմի ու խաղաղության հարցերը։ Սա իշխանությունը մշտապես զավթելու և երրորդ կողմով պայմանավորված այդ նույն իշխանությունն ուզուրպացնելու ինքնախոստովանանք էր։
բ. Նիկոլ Փաշինյանի նման ձևակերպումը բացահայտ հաստատագրում էր առ այն, որ անկախ ընտրությունների որևէ ելքից ու գրանցված արդյունքներից՝ ՔՊ֊ն իրեն իրավասու է համարում իշխանության բռնազավթումը։ Դա տեղի ունեցավ ս.թ. հունիսի 8֊ին, գիշերը ժամը 2֊ին։
գ. Իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել հարյուրավոր իր կուսակիցներին՝ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի ղեկավարության որոշումներից ու գործողություններից առկախված և դրանցով պայմանավորված իշխանազավթման գործողությունները հիմնավորելու առումով։
դ. Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հիմնովին ու անմնացորդ ապացույց է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետական ինքնիշխան միավոր դադարել է գոյություն ունենալ՝ վերածվելով հարկահանության եղանակով իրենց քաղաքացիությունը կորցրած անձանցից խոշոր գումարներ բռնագանձող և ահռելի այդ ֆինանսական միջոցները նեղ շրջանակում վերաբաշխող հանցավոր կառույցի»։

«ՆԱՏՕ-ն ժամերի ընթացքում կփակի Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով»․ Ցահքնա
3315:49
«Ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, ունենալով իշխանություն, դառնում են չարիք»․ Արմեն Հովասափյան
2015:42
«Իրար հետ լավ էիք, ինչո՞ւ այսպես գժտվեցիք»․ Թաթուլ Հակոբյան
2615:30
«ԱԺ-ում արված մի հայտարարությունը բավարար էր, որ տեղում կալանեին Նիկոլ Փաշինյանին»․ Հայկ Դեմոյան
4815:18
«Էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
3715:06
«Արևմուտքի հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ՀՀ-ում գտնվող տվյալների կենտրոնը՝ ՌԴ-ի և այլ երկրների դեմ»․ Շևցով
8414:48
«Հայաստանում հեղափոխություն եղել է ոչ թե 2018-ին, այլ 2026-ին»․ Նաիրի Հոխիկյան
5614:36
«Ուկրաինական հակամարտության սրման դեպքում այն կարող է դուրս գալ երկրի սահմաններից»․ Ռուբիո
9514:24