Ուկրաինան հարվածել է Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին

Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ռուսական ընկերությունը։ «Յանդեքս»-ը նախազգուշացրել է, որ իր ծառայությունների մի մասը կարող է անհասանելի լինել օգտատերերի համար։
«Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է», — BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են «Յանդեքս»-ի մամուլի ծառայությունից։
Astra-ն առավոտյան հայտնել է, որ Ռյազանի մարզի Սասովո շրջանում հրդեհ է բռնկվել «Սաստա» հաստոցաշինական գործարանի տարածքում։ Այդ ձեռնարկության տարածքում է գտնվում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններից մեկը, որը այնտեղ բացվել է 2014 թվականին։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ ձեռնարկության տարածքին հարված է հասցվել, ինչից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել։
Հաստոցաշինական «Սաստա» գործարանը արտադրում է նաև պաշտպանական արդյունաբերության կարիքների համար նախատեսված սարքավորումներ և 2022 թվականից գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ։

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
11618:43
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա (տեսանյութ)
19114:07
Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա (տեսանյութ)
20213:25
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի քիմիական գործարաններից մեկին (լուսանկար)
17012:19
Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել
12010:54
«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
26200:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
174Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
184Երեկ, 15:48