«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր, մենք նույն օրը նրան կվերադարձնեինք Ադրբեջանին»- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Սակայն ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործելու հանգամանքն ինքնին իրավական գնահատականի ենթակա է։ Եվ եթե վերջինս չկրակեր, դա դեռ չէր նշանակի, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը։
Բայց վարչապետի աթոռը զբաղեցնողը կարծես ամեն առիթ օգտագործում է ադրբեջանցի զինծառայողի գործողությունները մեղմելու, և նրան Ադրբեջան վերադարձնելու համար հող նախապատրաստելու նպատակով։
Փաշինյանը վերազանցելով իր լիազորությունները՝ ինչպես միշտ, առաջ է քաշում վարկածներ՝ հօգուտ ադրբեջանցի զինծառայողի․ «գուցե մառախուղ է եղել, գուցե մոլորվել է»։ Դեռ ավելին, իր արբանյակ ուժերի ներկայացուցիչներն ու իշխանամերձ բլոգերները փորձում են ստեղծել տպավորություն, թե մի բան էլ Շաքիի բնակչուհին է հրահրել, որ ադրբեջանցին կրակի։
Այսօրվա ճեպազրույցի ընթացքում հնչեցված մտքերն ինքնախոստովանանք են, որ եթե ընդդիմությունն ու հանրությունը աղմուկ չբարձրացնեին, այս խայտառակ միջադեպը կոծկվելու էր, և ադրբեջանցին առանց որևէ նախապայմանի վերադարձվելու էր Ադրբեջանին»։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00