Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

89
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ., 09:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը քննած վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ երեկ կայացած Կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման ընթացքում վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը։
Տեղեկացնում ենք, որ հենց Մանուչարյանի ղեկավարած վարչությունում է քննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել է»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12