Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քրիստինա Թաթարյանը ևս, ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելուց առաջ, ինչպես բոլոր կադրերը, ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել: Մեր աղբյուրն ասում է, որ բացահայտվել են շահերի բախման պոտենցիալ փաստեր։ Նրա քույրը՝ Սոնյա Թաթարյանը, վերլուծաբան է աշխատում ամերիկյան Black Rock ընկերության ստորաբաժնում, որը պատասխանատու է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ փոխգործակցության համար։
ԱԱԾ-ն մատնանշել է Black Rock-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում և Թաթարյան ընտանիքի միջոցով կառավարությունում օտարերկրյա շահերի հնարավոր լոբբինգը։ Նաև շեշտել է այն, որ Ք․ Թաթարյանի ամուսինը՝ Տիգրան Գասպարյանը, զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։ Բացի այդ, Ք. Թաթարյանի հայրը՝ Արման Թաթարյանը, Ուկրաինայում խոշոր գործարար է՝ մի քանի ընկերության սեփականատեր, ինչպիսիք են «Առնո սպորտը», «Դետատը», «Բիզնես Հաուզ Ուկրաինան», «Ռեմա Ուկրաինան» և «Բիոպրո Ուկրաինան»։ Ընդ որում, «Առնո սպորտն» ուկրաինական Delta Sport խանութների ցանցի օպերատորն է։ Զեկույցում ԱԱԾ-ն մատնանշել է ԿԳՄՍՆ-ի կողմից սպորտային ապրանքների գնման ժամանակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավոր ռիսկերը։ Նաև նախազգուշացրել են, որ Թաթարյան ընտանիքի աջակցությունն Ուկրաինայի դիրքորոշմանը՝ Ռուսաստանի հետ պատերազմում, կարող է դառնալ Մոսկվայի կողմից ճնշման հերթական առիթ։ Սակայն այս զգուշացումները դեր չեն խաղացել՝ նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում»:

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12