ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։
«ԱԺ-ն ԱԺՈ-3-Ն որոշմամբ փաստացի հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, ինչը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև ՄԻԵԿ 9-րդ հոդվածին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին, ուստի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ինչպես ԱԺՈ-3-Ն որոշման ընդունման կարգի, այնպես էլ Կառավարության ծրագրի համապատասխան դրույթներին տրված խորհրդարանական հավանության սահմանադրականության հարցը»,- գրում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12