«Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային»․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից համացանցում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Արցախում քանդել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը և ողջ ընթացքում հորթի հրճվանքով ցույց են տալիս իրենց տնաքանդ ու վանդալ տեսակը։ Հստակ է, որ Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային։ Հասկանալով, որ երկրորդ նախագահի վախը չափել չի կարող, Փաշինյանն ամեն կերպ ցանկանում է նրան վնասել բարոյապես։ Այստեղ ոչ միայն իրեն, այլև իր ավագ որդուն կալանավորելը, Արցախում ազերիների կողմից նրա հայրական տան քանդումը և դա որպես «մեծ հաղթանակ» ներկայացնելը պետք է դիտարկել նույն օպերայի ժանրում։
Բայց ես տխուր լուր ունեմ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս քոչարյանացավ կպածների համար: Եթե Էրդողանին էլ օգնության կանչեք, մեկ է, մեր պայքարը պսակվելու է հաղթանակով, քանի որ ստերը, որոնք դուք տարածել եք երկրորդ նախագահի անվան շուրջ, թղթե տնակների նման հերթով փուլ են գալիս»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12