«Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը»․ Իվետա Տոնոյան

«Նիկոլ Փաշինյանը, անտեսելով անմեղության կանխավարկածի գաղափարը, հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանը և այլ քաղբանտարկյալներ հանցագործներ են։ Ես, իհարկե, շատ ցավում եմ, որ ՀՀ-ում օրենքը, իրավունքի գերակայությունը, անմեղության կանխավարկածի գաղափարն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի համար որևէ բան չեն նշանակում, բայց պետք է արձանագրենք, որ եթե երկրի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հնչեցնել նման գնահատականներ, մենք ևս կաշկանդված չենք՝ հնչեցնելու գնահատականներ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը, հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին շատ հանգիստ հայտնվում է Շաքի գյուղում և բռնություն է գործադրում խաղաղ ընտանիքի նկատմամբ, հանցագործ է այն մարդը, ով կտոր-կտոր Հայաստանի տարբեր մասեր նվիրում է Ադրբեջանին, հանցագործ է այն մարդը, ում հռետորաբանության մեջ գերակշռողն ադրբեջանական և թուրքական նարատիվներն են։ Արձանագրենք այս փաստը»,- շարունակել է Տոնոյանը։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12