ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել

1994
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 10:18
ԱՄՆ Ջորջիա նահանգի զվարճանքների այգու ատրակցիոններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է CBS News-ը։
Թեև ոստիկանությունը հստակ չի նշել, թե կոնկրետ որ ատրակցիոնի հետ է կապված միջադեպը, CBS News Atlanta-ի խումբը տեսանկարահանել է կանգ առած «Goliath» ատրակցիոնը։ Այցելուներին դրա ամենաբարձր կետից տարհանել են վթարային աստիճանների միջոցով։
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։
CNN-ը՝ հղում կատարելով ականատեսներին գրում է, որ զոհավածն ընկել է ատրակցիոնից:
2006 թվականին շահագործման հանձնված ատրակցիոնն այգում ամենաբարձրն է․ դրա առավելագույն բարձրությունը 61 մետր է, իսկ անկման բարձրությունը՝ 51,8 մետր։ Ատրակցիոնը զարգացնում է մինչև 113 կմ/ժ արագություն։

Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
5514:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
8611:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
15211:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
21909:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
270Երեկ, 23:55
ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
171Երեկ, 17:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
315Երեկ, 14:37
Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
288Երեկ, 00:24