Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը

Վերջին տարիներին Victoria’s Secret-ը փորձում է միավորել երկու դարաշրջան՝ լեգենդար «հրեշտակների» ժամանակները և նոր իրականությունը, որտեղ սուպերմոդելների կողքին հայտնվում են ինֆլյուենսերներ, դերասանուհիներ ու տարբեր սերունդների հայտնի դեմքեր։ Երեկ Լոս Անջելեսում Victoria’s Secret-ը կրկին ներկայացրեց այս անսովոր միությունը։ Բազմամյա ընդմիջումից հետո պոդիում վերադարձավ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Քայլի Ջենները դեբյուտ ունեցավ 50 միլիոն դոլար արժողությամբ Fantasy Bra կրծկալով, իսկ երաժշտական ծրագիրն ապահովեցին Tate McRae-ը, Megan Thee Stallion-ը, Megan Moroney-ն և KATSEYE խումբը։
Victoria’s Secret Fashion Show-ի բացումը միշտ վստահվել է պոդիումի գլխավոր աստղերին, ուստի այս տարի կազմակերպիչներն իրենց ընտրությունը կանգնեցրել են Բելլա Հադիդի վրա։ Ցուցադրությունն ավարտելու պատասխանատու դերը կազմակերպիչները վստահել էին Ադրիանա Լիմային՝ Victoria’s Secret-ի պատմության ամենաճանաչված «հրեշտակներից» մեկին։ Բրազիլացի սուպերմոդելը բրենդի հետ համագործակցում է 1990-ականների վերջից և մասնակցել է դրա ամենահայտնի ցուցադրություններին, ուստի նրա հայտնվելը պոդիումում յուրօրինակ վերադարձ էր դեպի ակունքներ։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
319028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
111124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
113323.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
129820.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
131419.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
317119.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
125119.10.2026, 11:48