«Նույն կերպ խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել մի քանի դպրոցների տնօրենների»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։
Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն՝ Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Բայց քանի դեռ վարչապետը, ձեռքի հետ, նաև դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին։
Եվ հիմա կռահեք 3 անգամից, թե այդ տնօրեններից քանիսն են գործից ազատվել... Ի հեճուկս այն հանգամանքի, որ ծառայողական քննությամբ հաստատվել է դասապրոցեսի հաշվին քարոզարշավ անելը։
Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ* է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում։
Առհասարակ, ակնհայտ է, որ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը թեկնածուների նկատմամբ ճնշումների արդյունք է։ Այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի՝ (ՀյուսիսԿորեական ոճի) միայնակ մասնակցությունը։
* Տասովշիկ - ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ազդեցություն գործադրող ապաքաղաքական կերպար։
Հ.Գ. Շուտով կպատմեմ, թե ինչպես են կարողանում մի քանի թեկնածուի ճնշելով կանխեն ամբողջ կուսակցությանը առաջադրումը համայնքում (սատանան ընտրակարգի դետալներում է)»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42