«Նիկոլի հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից և պարտավորություններից»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ
1. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչ պոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։
2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմուտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։
3. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ այս պահին «ողջունի» Նիկոլի արտաքին և ներքին քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։
4. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։
5. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդդներին Արեւմուտքում նա անխնա պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:
6. Նիկոլի իշխանավարումը վնաս է հենց հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից եւ պարտավորություններից։
7. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։
8. Թե աշխարհում, թե ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ գոնե հատվածական ըմբռնում»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42