Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքներն ապոկալիպտիկ են լինելու»․ Արթուր Խաչատրյան

«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքներն ապոկալիպտիկ են լինելու»․ Արթուր Խաչատրյան
143
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ., 22:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել։ Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ հավելվածները։ ՀՆԱ-ի, արտաքին առևտրի անկում, բարձր գնաճ, գազի բարձր գին, արտագնա աշխատանքի սահմանափակումներ, հարկային ռեժիմի խստացում։ Իհարկե, չեմ կարող ինքնուրույն հաստատել կամ հերքել կատարված հաշվարկները, բայց եթե ընդունենք, որ իրենց կանխատեսումների ընդամենը կեսն է իրական, հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան