Դատավորներն առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է մտահոգիչ իրավիճակում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի 1 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հայտարարել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար։
Եվ հիմա ԲԴԽ կազմը հայտնվել է տարակուսանքի մեջ։
Ազգային ժողով չեն կարողանում ներկայացնել 3 թեկնածու, որոնցից մեկին պատգամավորները կարող են ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնին։ Այսինքն՝ մյուս երկուսը պետք է քաջ գիտակցեն, որ մտնում են պայքարի մեջ՝ ձևական կողմը պահելու համար։
Լուրեր հասան, որ այն դատավորները, որոնք ամիսներ առաջ մեծ ցանկություն են ունեցել հայտնվել թեկնածուների շարքում, այսօր հրաժարվում են առաջ գնալու համար իրենց թեկնածությունները առաջարկել՝ հաշվի առնելով դատական համակարգի գլխին սպասվող գործընթացները։ Ավելին՝ լուրեր կան նաև, որ հավակնող թեկնածուներից ոմանք էլ բարեվարքության մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել անհրաժեշտ թղթերը։ Եվ ահա ԲԴԽ-ն ստիպված է եղել երկրորդ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի 1 թափուր հաստիքի համար չափանիշներին համապատասխանող դատավորներին դիմել դեպարտամենտ։


Տեղեկությունների համաձայն՝ այս պահին մեկ թեկնածու է դիմել, որը, սակայն, դատավոր էլ չէ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի պարբերաբար թիրախավորումը մասնագիտական շրջանակներում նվազեցրել է դատավոր դառնալու հետաքրքրությունը»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42