Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է»․ Արարատ Միրզոյանը՝ Լիլիթ Գալստյանին

«Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է»․ Արարատ Միրզոյանը՝ Լիլիթ Գալստյանին
108
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ., 14:00

«Ճանապարհների բացմանը, բնականաբար, ՀՀ որևէ քաղաքացի և հայ չի կարող դեմ լինել, ինչը ՀՀ բարեկեցությանն է վերաբերում, բայց մենք ուզում ենք, որ բոլոր ռիսկերը և ապագան հաշվարկված լինեն։ Մենք ձեզնից ակնկալում ենք դետալացված պատասխաններ, որպեսզի անհանգստություն չունենանք մեր՝ գնալով փոքրացող պետության և հայրենիքի ապագայի հետ կապված»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց նախարար Արարատ Միրզոյանին։ «Ի՞նչ է նշանակում «մեր՝ գնալով փոքրացող հայրենիք»։ Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է։ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառ․ կմ է՝ ճանաչված աշխարհի մնացած պետությունների կողմից, և ամբողջական վերահսկողությունը այդ մակերեսի նկատմամբ ՀՀ-ն պետք է վերահաստատի։ Այո, այնտեղ կտոր կա, որ գտնվում է ոչ մեր վերահսկողության տակ, այստեղ էլ կտոր կա, և մեր մոտեցումն այն է, որ սահմանազատման ճանապարհով Սովետական միության փլուզման պահին եղած սահմանները վերականգնելով էլ ավելի նպաստենք խաղաղության գործընթացին։ Մոտեցումներ կան նաև անկլավների հարցի լուծման հետ կապված»,- պատասխանեց Միրզոյանը։

«Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է»․ Արարատ Միրզոյանը՝ Լիլիթ Գալստյանին