«Արթուր Վարդանյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել»․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ՝ ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն: Վերջերս, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանն արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող Կետոնալ դեղահաբեր են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբն ուժեղացնում է արյունահոսությունը: Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին՝ ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն» բնույթի պատասխաններ, մասնավորապես. ՀՀ ՄԻՊ՝ տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել, ՀՀ ԱՆ՝ խնդիրը մեր տիրույթում չէ, ԱԽ՝ վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։
Հայտնում եմ, որ այս ժամանակահատվածում Արթուր Վարդանյանը չի ստացել որևէ բուժում, և որ նրա առողջական վիճակը շատ ավելի է վատթարացել: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում. ինչը փաստում են երկարատև տեսակցությունից վերադարձած Արթուր Վարդանյանի կինն ու մի քանի օր առաջ այցելած պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշվածը հաշվի առնելով՝ կրկին անգամ դիմում եմ վերը նշված կառույցներին, հրատապ քայլեր ձեռնարկել՝ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից հիվանդության հետևանքով ազատելու համար»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42