Կոտայքի մարզում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել է

451
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ., 22:18
Հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։ Պարզել է նաև, որ այդ օրը իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում «պահմտոցի» խաղալու ժամանակ տղան թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ էլեկտրահարվել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
123Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
174Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
316Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
340Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
172Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
405Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
363Երեկ, 11:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
150Երեկ, 10:36