Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 11 օտարերկրացիներ են տեղափոխվել հիվանդանոց

395
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ., 12:06
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
120Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
172Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
311Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
336Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
171Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
398Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
358Երեկ, 11:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
149Երեկ, 10:36