Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել». Արմենակ Դանիելյան

«Սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել». Արմենակ Դանիելյան
38
Այսօր, 10:18

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին 3 տարիներին Երևանում քաղաքային իշխանությունները մետրոի Գարեգին Նժդեհ կայարանի կանգառասրահից հեռացրել էին Սարդարապատի և Բաշ֊Ապարանի հերոսամարտում հաղթանակ կերտած քաջերի նկարները։ Այնուհետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատերից հեռացրել են Արցախյան պատերազմների հերոսների նկարները, այդ թվում՝ «Հաղթանակ» զբոսայգու պատի վրայից ջնջվել էր հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։ Հիմա հերթը հասավ զորավար Անդրանիկի խճանկարին․
Օրերս Թալին համայնքի Արտենիի թիվ 1 դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել է զորավար Անդրանիկ Օզանյանի նկարը։
Սա բարբարոսություն է, սա հայի հանդեպ թշնամություն է, սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել։
Անդրանիկ Օզանյանից թուրքերը դողում էին ու հիմա էլ դողում են։
Անդրանիկ Օզանյանով հայերը հպարտանում են։
Զորավար Անդրանիկը թուրքերի սարսափն էր։
Զորավար Անդրանիկը մեր՝ հայերիս հերոսն ու հպարտությունն է։
Զորավարին ատում են միայն թուրքերը և թրքապաշտ ու թրքասեր հայերը։ Զորավարին տանել ու տեսնել չի կարող միայն թշնամին, արտաքին թշնամին, իսկ հիմա նաև ներքին թշնամին։
Հ. Գ. ՔՊ ֊ն (Քանդեմ Պետությունը) քայ առ քայլ ջնջում է Հայոց պատմության հերոսական էջերը, ջնջում է պատմություն կերտած, հաղթանակներ բերած թուրքին չոքացրած և հային հայ պահած մեր հերոսների մասին հիշողությունը, ջնջում է, որ նոր սերունդը մանկուրտ մեծանա, ջնջում է, որ նոր սերունդը Անդրանիկի, Նժդեհի, Չաուշի, Դրոի, Արաբոի, Մախլուտոի, Մոնթեի, Վլադիմիրի, Լեոնիդի, Մեղրյանի, Իվանյանի, Թաթուլի, Պետոի, Ասկոլկաի, Աբաջյանի, Սլոյանի պես հայրենասեր ու հայրենատեր չդառնա»: