«ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ». ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է. «Տեղեկատվություն․ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 12․00-ի դրությամբ)
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։
✔️ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 10 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 12 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 2 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 4 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 50 քաղաքացու»:

«Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է». Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)
1813:18
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
3513:00
«ՔՊ-ի վստահված անձն իմ աչքի առաջ ուղղորդում էր ընտրողներին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4212:35
«ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ». ՆԳՆ
4212:30
«Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ». ԿԸՀ
4711:54
«Ներկայիս իշխանությունը դարձել է այն, ինչ ժամանակին մերժում էր». Վրույր Այվազյան (տեսանյութ)
6011:48
«Տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն». Գոհար Մելոյան
6611:30
«Անդրանիկը կա ու կմնա որպես հայդուկապետ, ազգային ազատագրական պայքարի վառ դեմքերից մեկը». Տիգրան Աբրահամյան
5811:06