Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից». Գեղամ Մանուկյան

«Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից». Գեղամ Մանուկյան
30
Այսօր, 14:24

«Այս ՏԻՄ ընտրությունններին Մարտունու տարածաշրջնում շուրջ 20 հազար քաղաքացի զրկվել է ընտրելու իրավունքից, որովհետև ՔՊ-ն որոշել է, որ մարդիկ, որոնք ՀՀ-ի տարածքում չեն եղել որոշակի ժամանակ, իրավունք չունեն ընտրություններին մասնակցելու»,- ֆեյսբուքյան եթերով հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և մանրամասնել. «Այնքան խայտառակ ձևով են օրենքը ընդունել, որ ՀՀ քաղաքացիները մի քանի տեսակի են բաժանվել: ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն նաև ՌԴ քաղաքցիություն և ՀՀ ներսուդուրս ե արել ռուսական անձնագրով, նրանք մնացել են ընտրական ցուցակներում, իսկ ովքեր ներսուդուրս են արել հայկական անձնագով, նրանց արդեն դասակարգել են:

Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից...»: