Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը». Նաիրի Հոխիկյան

«Եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը». Նաիրի Հոխիկյան
47
Այսօր, 15:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգովի Ֆեյսբուքում ծնկներս ենք ծեծում, թե իշխանության հրահանգով Արագածոտնի Արտենի գյուղում հանել, դեն են շպրտել Զորավար Անդրանիկի նկարը։ Բոլորը ամոթանք են տալիս թուրքահպատակ իշխանությանը։
Իսկ ի՞նչ ասել Արտենիի բնակիչներին։
Ամենայն հարգանքով Արտենիի բնակիչների նկատմամբ, բայց եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց ու թույլ չտային հանել Զորավարի նկարը դպրոցի վրայից, թեկուզ ոմանց տանեին ոստիկանություն, մի քանի ժամ պահեին, բաց թողնեին։ Գյուղը կանգներ, գերան կոտրեր, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը։
Չէին հանի, վստահ եղեք։
Մենք սովոր ենք կողքից նայել հանցանքին, լավագույն դեպքում նկարել դա, հետո բողոքել, թե հանցանք եղավ։
Մենք նույնկերպ կողքից, հեռադիտակով նայեցինք Արցախի հայերի ցեղասպանությանը, հետո բողոքել սկսեցինք, թե այդպես եղավ։
Գոնե մեկ անգամ մարդիկ ելա՞ն ազգային ինքնության պաշտպանության, որ տեսնեն իշխանության և թուրքերի վախերը։
Չելան։
Դրանից էլ սնվում է թուրքական իշխանությունը։
Մի բողոքեք, երբ ինքներդ ձեր անգործությամբ ու վախկոտությամբ եք ոգեշնչում թշնամուն։
Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան