Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան

«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան
45
Այսօր, 10:42

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ․ ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում, ու հետևանքը՝ մի շարք համայնքներում մեկ թեկնածու է մասնակցում:
Թե բա՝ 90%: Իսկ մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի «մրցակցային» ընտրությունում ունեցած հաջողությունը:
Որտեղ էլ որ մրցակիցներ կան՝ հեռու բարեկամներից մինչև բանակի ընկերներ, սադրիչ բնույթի քայլերի են գնում:
Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում»: