Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»-ն երկարացնել»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»-ն երկարացնել»․ Սուրեն Սուրենյանց
55
Այսօր, 11:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»-ն երկարացնել. դրանով էր պայմանավորված նրա այն հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև 2031թ-ը։
Վերջին ճեպազրույցում Փաշինյանը նշել է 2027-28թթ-ը. ժամկետի փոփոխությունը հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում ու պալատական փորձագետների շրջանակում բարձրացած աղմուկին։
Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն՝ Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»: