Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան

«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան
42
Այսօր, 18:24

«Երկու օր առաջ ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը լուռ են»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

«Ես պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստան»-ը հաջողություններ գրանցեր Ստեփանավանում, ապա սալյուտը հա՛մ ներսից էին խփելու, հա՛մ դրսից էին խփելու․․․ Նարեկ Կարապետյանը երկու օր Ֆեյսբուքում վիդեոներ էր հրապարակելու՝ խոհարարի գլխարկով, մի մեծ դանակ ձեռքին, ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում, դանակը մաքրում գոգնոցի վրա․․․»,- նշեց Դավոյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ «Ուժեղ Հայաստան»-ն առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն է։

«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան