«Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ և ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ՝ պարզապես կխելագարվեր: Նա, ով հավատում էր, որ «21-րդ դարը մերն է լինելու», այսօր ստիպված կլիներ տեսնել, թե ինչպես է ոտնահարվում այն ամենը, ինչի համար արյուն է թափվել:
Վազգեն Սարգսյանի համար Արցախը պարզապես հողակտոր չէր, այլ հայ ազգի արժանապատվության, ողնաշարի և հարատևման գլխավոր երաշխիքը: Լսել անուղղակի կամ ուղղակի թաքնված պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը:
Սպարապետը Հայոց Բանակի հիմնադիրն էր, ում համար զինվորն ու հայրենյաց պաշտպանը սրբություն էին: «Շատ փող տուր՝ բանակ մի գնա» կամ «քիչ փող տուր՝ քիչ ծառայիր» տրամաբանությունը նրա համար կլիներ բանակի բարոյալքման և պետության հիմքերը քանդելու ուղիղ ճանապարհ: Վազգեն Սարգսյանի պատկերացրած բանակում ծառայությունը պատիվ էր:
Հայ ազգի համար ողբերգական, սգո և կորստի օրերին հանրային հարթակներում ու եթերում «ֆեստիվառներ», զվարճալի համերգներ ու տոնակատարություններ կազմակերպելը Սպարապետը կբնութագրեր որպես բարոյական սնանկացում և հավաքական հիշողության միտումնավոր ոչնչացում: Ժողովրդին անվերջ զվարճանքների մեջ պահելը՝ ազգային ողբերգությունները մոռացության տալու նպատակով, նրա համոզմամբ, տանում է դեպի ինքնասպանություն:
Դպրոցներից հայրենիքի համար նահատակված հերոսների նկարներն ու պատվո անկյունները հեռացնելը Սպարապետի համար կլիներ ամենավտանգավոր հարվածը սերունդների դաստիարակությանը: Նա, ով կերտել էր Երկրապահի գաղափարախոսությունը, կասեր, որ հերոսներին մոռացող ազգը դատապարտված է նոր կորուստների, իսկ սեփական պաշտպաններից ամաչող պետությունը չունի ապագա:
Եթե իրադարձություններն ընթանան այս նույն տեմպերով, հեռու չէ այն օրը, երբ մոտակա տարիներին հենց հոկտեմբերի 27-ին կկազմակերպեն հերթական «ֆեստիվառն» կամ «վարչահամերգը», որն էլ վերջում կեզրափակվի տոնական ճոխ հրավառությամբ»:

«Ամեն ինչ գիտեն, բայց թքած ունեն»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
1417:12
«Եթե ՔՊ-ից ձեր քաղաքական ուժին դիմելիս ասեն՝ սրանք, ես ընդհատե՞մ նրանց, թե՞ ոչ». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3317:00
«Գերմանիայում հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը»․ #Bild
4716:49
«Ներկա և նախկին իշխանությունների խայտառակ ձախողման հետևանքով ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ»․ Մանե Թանդիլյան
4416:42
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3816:36
«Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5316:24
«Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր»․ Վիտալի Մանգասարյան
4916:18
«Մինչ դուք ելույթներ էիք ունենում, անեկդոտ հիշեցի»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
5016:12