Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։
Թագուհի Սոֆիան նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
2916:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
6114:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
9611:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
10810:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
9009:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
192Երեկ, 13:12
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
179Երեկ, 12:02
«Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ»․ Հակակոռուպցիոն կոմիտե
45824.10.2026, 12:18