Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում»․ Լևոն Քոչարյան

«Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում»․ Լևոն Քոչարյան
111
Երեկ, 16:24

«Այս պրոյեկտի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև Թուրքիան։ Ուղղակի կարելի է քարտեզին նայել ու հասկանալ, թե ում ա պետք այս ճանապարհը նախ և առաջ․ այստեղ նոր բան չենք հորինում, նոր բան չենք մտածում»,- իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Որպեսզի հասկանաք, թե սա ինչ կարևոր է Ադրբեջանի համար, ասեմ, որ ժամանակին իրենք պատրաստ են եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում, ոչ թե անկախությունը, այլ՝ Արցախը։ Սրա շուրջ բանակցվել է, նույնիսկ փաստաթուղթ է ձևավորվել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ նախագիծը։

«Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում»․ Լևոն Քոչարյան